Պետք է պատրաստ լինենք Ուկրաինայում երկար պատերազմի, որը կարող է ձգվել ամիսներ և նույնիսկ տարիներ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, բայց չի պատրաստվում դառնալ հակամարտության կողմ, անհրաժեշտ է խուսափել ռազմական գործողությունների տարածումից դեպի այլ երկրներ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Welt am Sontag թերթում հրապարակված հարցազրույցում։

«Ցավոք, մենք պետք է պատրաստ լինենք Ուկրաինայում երկար պատերազմի, որը կարող է ձգվել ամիսներ և նույնիսկ տարիներ: Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինան չի կարող պաշտպանվել միայն Խորհրդային Միության զենքով և պետք է անցնի ժամանակակից արևմտյան զենքի: Ուկրաինային շտապ ավելի շատ ծանր սպառազինություն է անհրաժեշտ, Արևմուտքը պետք է ակտիվացնի մատակարարումները»,- ասել է նա։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հակամարտությունը չտարածվի այլ երկրներ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ուստի մենք ՆԱՏՕ-ի զորքեր չենք ուղարկում Ուկրաինա,- պարզաբանել է Ստոլտենբերգը,- մենք աջակցում ենք այս երկրին, բայց ՆԱՏՕ-ն գիտակցաբար պատերազմի կողմ չի դառնում»: