Միացեք հանուն Արցախի ու Հայաստանի պայքարին․ մայրաքաղաքում մոտոցիկլետներով իրազեկման ակցիա իրականացվեց

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ՀՀԿ–ական երիտասարդները, ՀԴՅ–ական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տարբեր ձևաչափի իրազեկման ակցիաներ են իրականացնում։ Մոտոցիկլետներով ակցիա են իրականցնում Արթուր Վանեցյանի աջակից երիտասարդները՝ կոչ անելով հանրությանը միանալ հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության ակցիաներին։ Միաժամանակ տեղեկացնում են, որ այսօր 18։30 մեկնարկում է մեծ երթ Սասունիցի Դավիթի արձանի մոտից։