Ըստ «GALLUP»-ի հարցման` բնակչության 46 %-ի համար հեղափոխությունից սպասելիքները չեն արդարացել

GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրել է քաղաքական զարգացումների վերաբերյալ հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն անցկացվել է նոյեմբերի 16-27-ը՝ հեռախոսային մեթոդով։ Հարցումներից մեկը վերաբերում է նրան, թե երեք տարվա ընթացքում որքանո՞վ են արդարացել մարդկանց սպասումները հեղափոխությունից։ «3.2 տոկոսը նշել է, որ «ամբողջությամբ արդարացել է», «որոշ չափով արդարացել է»՝ նշել է 33 տոկոսը, «որոշ չափով չի արդարացել»՝ նշել է 10.2 տոկոսը: Ամենահետաքրքական այստեղ «ընդհանրապես չի արդարացել» նշել է 46 տոկոսը»,- ասաց Արամ Նավասարդյանը։ Նա հիշեցրել է 2018 թ․ սեպտեմբերի ցուցանիշները, որոնք, ըստ Նավասարդյանի, փայլուն էին և միայն 10.9 տոկոսն էր, ասում, որ չեն արդարացել իրենց սպասումները։ «2018-ից հետո գրեթե հինգ անգամ փոփոխվել են ցուցանիշները»,- ասաց Արամ Նավասարդյանը։