Բիթքոինը կես ժամում թանկացել է մոտ 4000 դոլարով

Ամենահայտնի թվային արժույթի՝ բիթքոինի գինը Binance թվային բորսայում կես ժամում (երևանյան 17:00-17:30-ի ընթացքում) աճել է մոտ 4000 դոլարով (5%): Ինչպես հայտնում է РБК-ն, առաջին թվային արժույթի գինը մի պահ հասել է 59 400 դոլարի շեմին: 17:45-ի դրությամբ՝ կազմել է 58 900 դոլար, իսկ կապիտալիզացիան կազմում է 1,1 տրիլիոն դոլար՝ ըստ CoinGecko պորտալի տվյալների: Նոյեմբերի 22-ի գիշերը բիթքոինն էժանացել էր 3000 դոլարով, մինչդեռ նախքան այդ փոխարժեքը հասել էր 60 000 դոլարի: Մեկ շաբաթում այն էժանացել է 10 տոկոսով: Նոյեմբերի 10-ին թվային արժույթի գինը հասել էր պատմական առավելագույն ցուցանիշի՝ կազմելով 69 000 դոլար: