«Երուսաղեմում տեղ չկա պաղեստինցիներին սպասարկող ամերիկյան հյուպատոսության համար. Երուսաղեմն Իսրայել պետության միակ մայրաքաղաքն է». Բենեթը դիրմել է Բայդենին

Իսրայելն ուժեղացրել է իր հակազդեցությունն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Երուսաղեմում պաղեստինցիների համար ԱՄՆ հյուպատոսությունը վերաբացելու ծրագրի դեմ՝ առաջարկելով, որ նման առաքելությունը պետք է լինի Արևմտյան ափում:

Ինչպես գրում է Reuters-ը, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և արտգործնախարար Յաիր Լապիդը բողոքել են պաղեստինցիներին սպասարկելու համար Երուսաղեմում ԱՄՆ հյուպատոսության բացման դեմ։

«Երուսաղեմում տեղ չկա ամերիկյան հյուպատոսության համար, որը սպասարկում է պաղեստինցիներին։ Երուսաղեմն Իսրայել պետության միակ մայրաքաղաքն է»,- ասել է Բենեթը Լապիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Եթե ամերիկացիները ցանկանում են հյուպատոսություն բացել Ռամալլահում, մենք դրա հետ ոչ մի խնդիր չունենք... Երուսաղեմում ինքնիշխանությունը պատկանում է միայն մեկ երկրի՝ Իսրայել պետությանը»,- իր հերթին ասել է Լապիդը։

Հայտնի է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Վաշինգտոնն ուրախացրել էր իսրայելցիներին և զայրացրել պաղեստինցիներին՝ ԱՄՆ դեսպանատունն Իսրայելում Թել Ավիվից տեղափոխելով Երուսաղեմ: Բնական է, երբ լինում է պատերազմ և ամեն ինչ ճիշտ ես անում և պարտվում ես, բայց անբնական և աննորմալ է, երբ հարվածը ստանում ես ներսից և թիկունքից։ Այս մասին «Համախմվում ենք» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ «Երբ ակնհայտ տեսնում ես, որ ոչ թե հիմարության, տգիտության, այլ նենգաբար և խորամանկորեն, գիտակցված և պլանավորված իրենք ուղղակի բերեցին մեր տուն պատերազմ և նույն հետևողական քայլերով տարան պարտության»,-ասաց նա և նշեց, որ դա շատ ծանր և ցավոտ էր։ «Ինչ արեցին այսօրվա իշխանությունները, իրենց քաղաքական հայրերի վաղեմի երազանքը իրականացրեցին՝ «եկեք Արցախից հրաժարվենք, հանգիստ ապրենք», Արցախից հրաժարվեցինք, հիմա Սյունիքից պետք է հրաժարվենք, Սյունիքից կհրաժարվենք, կպարզվի, որ Մասիս քաղաքում ապրել են թուրքեր, ադրբեջանցիներ, դե եկեք ամեն դեպքում ռազմական էսկալացիայից խուսափելու համար պայմանավորվենք, դուրս բերենք մեր զորքերը և հանձնենք։ Եվ այստեղ յուրաքանչյուր բնակավայր, որտեղ երբևէ ապրել է ադրբեջանցին, մենք ստիպված ենք լինելու հանձնել, քանի որ մենք խուսափում ենք ռազմական էսկալացիայից։ Բայց որևէ մեկի մտքով չի անցնում, որ սա թերթի խմբագրություն չէ և քո խելքի բանը չէ երկիր ղեկավարելը և պետք է հրաժարական տաս, և գան նրանք, որոնք հաղթելու բանաձևին տիրապետում են և անցել են սրա միջով»,-ասաց նա և նկատեց, որ իշխանությունը կյանքի գնով իշխանությունը պահում է։ «Ինչ որ կորցրել ենք, հնարավոր է հետ բերել՝ բացառությամբ այն լույս տղերքի, որոնք, իրապես գիտակցելով, որ գնում են կռվելու, զոհվեցին։ Եռաբլուրը պետք է դառնա բոլորիս համար մեր գործողությունների, մոտիվացիայի վարքագծի հիմնական հաշվետու կենտրոնը։ Իրենք չպետք է զոհվեին հանուն ոչնչի, ոչ, նրանք չեն զոհվել հանուն ոչնչի, նրանք պահել են իրենց տունը, հողը, առաջիկայում ես վստահ եմ, մենք կունենանք հնարավորություն ապացուցելու, որ նրանք հանուն ոչնչի չեն զոհվել»,-ասաց նա։ Արթուր Ղազինյանը վստահություն հայտնեց, որ երիտասարդությունը պատրաստ է պայքարել իր ապագայի համար։ «Մենք մեր մեջ պետք է հասկանանք, որ առանց Արցախի Հայաստան չկա»,հավելեց նա։

Պաղեստինցիները ցանկանում են, որ Արևելյան Երուսաղեմը լինի իրենց ապագա պետության մայրաքաղաքը և, ուստի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը համարում են այդ ձգտումը խաթարող: Իսրայելը, որը գրավել է Արևելյան Երուսաղեմը 1967 թվականին, Երուսաղեմն անվանում է իր անբաժանելի մայրաքաղաքը։

Պաղեստինցիների հետ կապերը շտկելուն ձգտող Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ կվերաբացնի հյուպատոսությունը, թեև ժամկետ չի նշել:

Մինչդեռ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի խոսնակը հայտարարել է.«Մենք կընդունենք միայն ԱՄՆ հյուպատոսությունը Երուսաղեմում՝ Պաղեստինի պետության մայրաքաղաքում: Դա այն էր, ինչ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր և պարտավորվել էր անել»: