Պուտինը գնահատել է Պետդումայի ընտրություններում «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության ցուցաբերած արդյունքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրական գնահատական է տվել երկրում սեպտեմբերի 17-19-ն անցկացված խորհրդարանական ընտրություններում «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության ցուցաբերած արդյունքներին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դրական… Կուսակցությունը խնդիր ուներ հաստատելու իր առաջնությունը, այդ առաջադրանքն, անկասկած, իրագործվել է»,- Life.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է նախագահը գնահատել կուսակցության արդյունքները:

 Հիշեցնենք, որ 98 տոկոս թվեաթերթիկների մշակումից հետո ԿԸՀ-ն հայտնել է, որ «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցությունը ձայների 49,80 տոկոսով պահպանում է առաջատարի դիրքը Պետդումայի ընտրություններում: Նրան հաջորդում են Կոմունիստական կուսակցությունը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը», «Արդար Ռուսաստանը» և «Նոր մարդիկ»: