Բայդենը բանակցությունների ընթացքում մոռացել է Ավստրալիայի վարչապետի անունը (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցությունների ընթացքում մոռացել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի անունը, գրում է Politico-ն:

Չորեքշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ավստրալիայի և ԱՄՆ-ի առաջնորդները, համատեղ հայտարարությամբ, պաշտոնապես տեղեկացրել են պաշտպանության և անվտանգության ոլորտում AUUKUS նոր գործընկերության ստեղծման մասին:

Ըստ ամենայնի, Բայդենը մոռացել է Ավստրալիայի վարչապետի անունը: Նախաձեռնության շնորհանդեսին Բայդենը տեսակապի միջոցով շնորհակալություն է հայտնել Ջոնսոնին՝ նրան անվանելով անունով, որից հետո, դադարից հետո, ԱՄՆ ղեկավարը շրջվել է դեպի էկրանը, մատնացույց արել Մորիսոնին և ասել, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել Ավստրալիայի վարչապետին նույնպես: Ապա նախագահը մի պահ նորից լռել է, իսկ հետո իր զրուցակցին անվանել «հակառակ կողմից այդ տղան», «ընկեր» և «պարոն վարչապետ»:

Սպիտակ տան ղեկավարը բազմիցս սխալներ է թույլ տվել երկրների և նախագահների անունների հարցում: Մասնավորապես, իր ելույթներից մեկում նա շփոթել է Լիբիան և Սիրիան, մյուսում՝ Իրաքը և Իրանը, երրորդում՝ Բարաք Օբամային և Դոնալդ Թրամփին: