Թալիբները կարող են Բաղրամի և Քանդահարի ավիաբազաները փոխանցել Չինաստանին և Պակիստանին՚ լրատվամիջոցներ

«Թալիբան» արմատական շարժումը կարող է Բաղրամի ավիաբազան փոխանցել Չինաստանին և թույլ տալ Պակիստանին օգտագործել Քանդահարի օդանավակայանը՝ իր գործառնական նպատակների համար:  Ինչպես երկուշաբթի գրում է հնդկական Pioneer թերթը՝  հղում անելով աղբյուրներին, դա լուրջ հետևանքներ կունենա Հնդկաստանի համար: «Աֆղանական Բաղրամ ավիաբազայի օգտագործումը լրացուցիչ հնարավորություն կտա Չինաստանին զսպել Հնդկաստանի գործողությունները տարածաշրջանում և կապահովի Պեկինի կողմից ստեղծվող Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի անվտանգությունը»,-ասել են աղբյուրները: Նրանք նաև հավելել են.«Պակիստանի մուտքը Աֆղանստանի Քանդահար ավիաբազա, ռազմական առավելություն կտա Հնդկաստանի նկատմամբ Քաշմիրի գոտում: Բացի այդ, Պակիստանը կկարողանա բարելավել իր օբյեկտների պաշտպանությունն այս տարածաշրջանի իր մասում՝ հնդկապակիստանյան ռազմական բախման դեպքում»: